«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում «Վեսթ Հեմի» հետ կիսապաշտպան Լուկաս Պակետայի համար, հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է մոտ 100 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստին բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքայինները» պատրաստ չեն նման գումար վճարել բրազիլացու համար։ Նրանք մտադիր են ավելի ցածր գնի շուրջ բանակցել։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։