«Յուվենտուսի» ավագ Լեոնարդո Բոնուչին որոշել է հեռանալ

Թուրինի «Յուվենտուսի» ավագ և կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին որոշել է հեռանալ իտալական ակումբից։

Ինչպես հայտնում է Sky Italia-ն՝ իտալացին ամռան սկզբին ցանկանում էր մնալ «Յուվենտուսում», սակայն այժմ մտածում է հեռանալու մասին։

Աղբյուրի համաձայն՝ վերջին ելքի հավանականությունն այժմ 99 տոկոս է։ Նախկինում Բոնուչիին ցանկանում էր իր կարիերան շարունակել իտալական մեկ այլ թիմում։։

Ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում նվաճել է 9 սկուդետտո։