Կոնֆերենցիաների Լիգա. «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց և լքեց հետագա պայքարը

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» տանը մրցեց Նորվեգիայի առաջատարի «Բուդյո-Գլիմտի» հետ:

Եղիշե Մելիքյանի սաները ակտիվ սկսեց հանդիպումը, ունենալով գոլային պահեր այդպես էլ մեր թիմը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Մրցակիցը օգտագործեց իր գոլային պահերը, երեք անպատասխան գնդակ ուղարկելով մեր դարպասը:

Նշենք, որ սա թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումն էր, առաջին խաղում մեր թիմը կրկին պարտվել էր՝ 3:0 հաշվով:

Այսպիսով, «Փյունիկը» ընդհանուր պարտվելով՝ 6-0 հաշվով լքեց հետագա պայքարը: