«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջին մարզիչն է, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը երեք տարբեր թիմերի հետ։
Իսպանացին նախկինում երկու անգամ նվաճել է գավաթը «Բարսելոնայի» և մեկ անգամ՝ «Բավարիայի» հետ: Գվարդիոլան կատալոնացիների հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը 2009 և 2011 թվականներին, իսկ «Բավարիայի» հետ՝ 2013 թվականին։
«Մանչեսթեր Սիթիի» հետ Գվարդիոլան հաղթեց «Սևիլիային»: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (1:1), իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին բրիտանացիները (5:4):