Հայտնի է, թե որ խաղային համարով հանդես կգա Մոյզես Կայսեդոն «Չելսիում»

«Չելսիի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն հայտնել է, որ անգլիական թիմում հանդես կգա 25-րդ խաղային համարով։

«Ես խոսեցի Ջանֆրանկո Զոլայի հետ, և նա ինձ օրհնեց: Ես ընտրեցի այս համարը, քանի որ այն մեծ նշանակություն ունի ինձ և իմ ընտանիքի համար: Ցանկանում եմ շատ հիշողություններ ստեղծել այս համարով»,- ասել է ֆուտբոլիստը։

Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ Կայսեդոյի՝ «Բրայթոնից» «Չելսի» տեղափոխության մասին։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 8 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։