Մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Le Parisien-ի ֆրանսիական հրատարակությունը կազմել է մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Սաուդյան Արաբիայում հանդես եկող ֆուտբոլիստներն առաջատարներն են։ Ամենաբարձր վարձատրվող 10 ֆուտբոլիստներից միայն երկուսը չեն խաղում Սաուդյան Արաբիայում՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Կրիշտիանու Ռոնալդու «Ալ-Նասր»՝ տարեկան 200 միլիոն եվրո։
Կարիմ Բենզեմա «Ալ-Իթթիհադ»՝ տարեկան 200 մլն եվրո։
Նեյմար «Ալ-Հիլալ»՝ տարեկան 100 մլն եվրո։
Ն’Գոլո Կանտե «Ալ-Իթթիհադ»՝ տարեկան 100 մլն եվրո։
Կիլիան Մբապպե ՊՍԺ՝ տարեկան 70 միլիոն եվրո։
Լիոնել Մեսսի «Ինտեր Մայամի»՝ տարեկան 45 միլիոն եվրո։
Սադիո Մանե «Ալ-Նասր»՝ տարեկան 40 մլն եվրո։
Ջորդան Հենդերսոն «Ալ-Իթթիֆադ»՝ տարեկան 40 մլն եվրո։
Ռիյադ Մահրեզ «Ալ-Ահլի»՝ տարեկան 35 մլն եվրո։
Կալիդու Կուլիբալի «Ալ-Հիլալ»՝ տարեկան 30 մլն եվրո։