«Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը պատասխանել է «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին հարցին։
«Ինչպես տեսնում ենք, «Ոսկե գնդակը» նվաճելու համար անհրաժեշտ է թիմային տիտղոսներ նվաճել։ Եթե ես գոլ խփեմ, և «Բավարիան» տիտղոսներ նվաճի, դա կարող է կասկածի տակ դրվել, բայց ես այս պահին դրա վրա չեմ կենտրոնանում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից», որտեղ անցկացրել է իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան։