Էմերիկ Լյապորտը կարող է միանալ իսպանական գրանդին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտի ծառայություններով։ Ինսայդեր Մարտին Բլեքբերնի տեղեկություններով՝ իսպանական ակումբը կարող է ընդհատել պաշտպանի «Ալ-Նասր» տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թիմը պաշտպանի հետ նախկինում համաձայնեցրել էր պայմանագրի կետերը։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Լապորտին՝ փոխարինելու Էդեր Միլիտաոյին, ով մրցաշրջանը բաց թողնելու վտանգի տակ է ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով: Հաղորդվում է, որ Լապորտն այժմ ընտրություն է կատարում Մադրիդի «Ռեալի» և «Ալ-Նասրի» միջև։

Լապորտը «Մանչեսթեր Սիթիում» իր կարիերայի ընթացքում 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների Լիգան։