Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոստովանել է, որ միակ բանը, որ պակասում է իր կարիերայում, Բրազիլիայի հավաքականի հետ Աշխարհի առաջնությունում հաղթելն է։
«Արդյո՞ք Աշխարհի առաջնությունը միակ բանն է, որ պակասում է իմ կարիերայում: Բացարձակապես։ Ավելին, ես իմ ակումբում արդեն նվաճել եմ բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ ես ընդամենը 22 տարեկան եմ։ Ցանկանում եմ կրկին հաղթել «Ռեալի» և ազգային թիմի հետ հնարավոր ամեն ինչ»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։