«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դժգոհել է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նախապատրաստական կարճ ժամանակից՝ իր թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի վնասվածքի մասին լուրերից հետո։
««Բարսելոնայի» հետ իմ առաջին նախամրցաշրջանում մենք նախապատրաստական 25 օր ունեինք առաջին խաղից առաջ, որը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլն էր։ Այս մրցաշրջանում մենք չորս-հինգ օր ունեինք առաջին խաղից առաջ։
Տեսեք խաչաձև կապանների վնասվածքները, որոնք եղել են բոլոր մեծ լիգաներում մրցաշրջանի սկզբում: Ֆուտբոլիստները չեն հանգստանում ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես։