ԱՄՆ-ում ընթացող Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Ֆիլադելֆիան» 4-1 հաշվով պարտվել է «Ինտեր Մայամիին»:
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ են դարձել Յոզեֆ Մարտինեսը, Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Դավիդ Ռուիսը։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ալեխանդրո Բեդոյան։
Մեսսին գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» կազմում Լիգայի գավաթի 6-րդ անընդմեջ խաղում։ Նրա թիմը եզրափակիչում խաղալու է «Մոնտերեյ» – «Նեշվիլ» դիմակայության հաղթողի դեմ։