Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի երրորդ տեղ բարձրացավ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի երրորդ տեղում է: 36-ամյա արգենտինացին ամերիկյան թիմի կազմում իր առաջին 6 հանդիպումներում խփել է 9 գոլ։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Ռոբերտ Թեյլորին, ով ունի 8 գոլ։

«Ինտեր Մայամիի» լավագույն ռմբարկուն Գոնսալո Իգուաինն է՝ 29 գոլ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Կամպանան՝ 16 գոլով։

Հուլիսի 15-ին «Ինտեր Մայամին» հայտարարեց Մեսսիի տրանսֆերի մասին։ Նա ամերիկյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։