Դեկուն նոր պաշտոնի է նշանակվել «Բարսելոնայում»

45-ամյա Դեկուն նշանակվել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն։ «Չելսիի» եւ «Պորտուի» նախկին ֆուտբոլիստը կատալոնացիների հետ երեք մրցաշրջանով պայմանագիր է կնքել, հայտնում է ակումբի կայքը։

Դեկուն «Բարսելոնայում» խաղացել է 2004–2008 թվականներին։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 75 հանդիպում:

Մինչ տրանսֆերային պատուհանի փակումը` սեպտեմբերի 2-ին, Դեկոuն կաշխատի Մատեու Ալեմանիի հետ միասին, ով այնուհետև կլքի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը: