Կառլոս Տևեսը բացատրել է, թե ինչու է ժամանակին որոշել տեղափոխվել Չինաստան

Արգենտինացի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը բացատրել է, թե ինչու է ժամանակին որոշել տեղափոխվել Չինաստանի առաջնություն։ Տևեսը հանդես է եկել «Շանհայ Շենհուայում» 2017-ից 2018 թվականներին:

«Շատերն ինձ քննադատում էին Չինաստան մեկնելու համար: Բայց նրանք իրականում չգիտեն իմ պատմությունը: Կարիերայիս այս փուլում ես շատ գումար վաստակեցի։ Բայց գիտե՞ք ինչ արեցի։ Ես իմ գործակալին ասացի, որ ինձ այս գումարը պետք չէ, ես պարզապես ուզում եմ գնել 15 տուն և ընտանիքս դուրս բերել Fuerte Apache-ից:

Սա ոչ ոք չգիտի, բայց ես փորձում եմ պահել 15 ընտանիքի, այդ թվում՝ եղբայրներիս, հորեղբայրներիս և այլն: Իսկ եթե սկսես հաշվել, կստացվի մոտ 60 հոգի։ Այն ամենը, ինչ ես արեցի, այն էր, որ Տևեսի նոր սերունդն ունենա ավելի լավ կյանք, նրանք լավ կրթություն ունենան և չանցնեն այն ամենի միջով, ինչի միջով ես անցա», – Թվիթերում մեջբերում է ֆուտբոլիստը։