Բերնարդու Սիլվան համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան համաձայնության է եկել «քաղաքայինների» հետ նոր պայմանագրի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ 29-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի մինչև հաջորդ շաբաթվա վերջ։ Սիլվայի գործող պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բերնարդուի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։