Ալեքսանդր Միտրովիչը շուտով կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Ալ-Հիլալը» ավարտել է «Ֆուլհեմի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի տրանսֆերը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ հարձակվողի տրանսֆերն իրականացած է, և սաուդյան ակումբն արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 55 մլն եվրո։ Միտրովիչը պայմանագրի պայմանները համաձայնեցրել էր «Ալ-Հիլալի» հետ դեռ հուլիսին։ «Ալ-Հիլալ«» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվողներ Նեյմարի և Մալկոմի հետ

Նախորդ մրցաշրջանում Միտրովիչը Պրեմիեր Լիգայի 24 խաղում խփել է 14 գոլ։ Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը։