«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է վնասվածքից հետո կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վերականգնման ժամկետների մասին։
«Ամեն ինչ լուրջ է։ Մենք պետք է որոշենք, թե արդյոք վիրահատություն անենք, բայց նա շարքից դուրս կմնա մի քանի ամիս։ Նա բաց կթողնի երեք-չորս ամիս»,- մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի «Բարնլիի» հետ խաղում (3:0) բելգիացին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել է 23-րդ րոպեին։