ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոշոր դրամական բոնուսներ կստանա «Ալ-Հիլալ» տեղափոխվելու շնորհիվ, հայտնում են Footmercato-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը հաղթանակի համար կստանա 80.000 եվրո։ Բացի այդ, նրա սոցցանցերում Սաուդյան Արաբիայի մասին յուրաքանչյուր գրառման համար Նեյմարի բանկային հաշիվը կհամալրվի 500 հազար եվրոյով։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողը մոտ է «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն։ Նրա աշխատավարձը կկազմի մոտ 100 մլն եվրո մեկ մրցաշրջանում։
Այս պահին բրազիլացին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։