Լուչիանո Սպալետտին համաձայնեցրել է գլխավորել Իտալիայի հավաքականը

Իտալացի մարզիչ Լուչիանո Սպալետտին համաձայնեցրել է Իտալիայի հավաքականի հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են եռամյա պայմանագրի շուրջ։ Նա տարեկան կստանա մոտ 3 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

Մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարվի Սպալետտիի նշանակման մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտո Մանչինին հեռացել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։