Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել «Ինտեր Մայամիի» մարզման ժամանակ, հայտնում է RMC Sport-ը։ Արգենտինացին սայթաքել է ու վնասել կոճը։

Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել մարզումը։

Թիմի կազմում անցկացրած 5 հանդիպումներում 36-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում դարձել է 8 գոլի հեղինակ։ Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուների եռյակում է։