«Մանչեսթեր Սիթիի» երեք ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Սևիլիայի» հետ հանդիպմանը, հայտնում է Sport.es-ը։
Խաղը բաց կթողնեն պաշտպան Ռուբեն Դիասը, ինչպես նաև կիսապաշտպաններ Կևին Դե Բրույնեն և Բերնարդու Սիլվան։
Դե Բրույնեն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում «Բարնլիի» դեմ խաղում (3-0)։ Ինչ վերաբերում է Բերնարդու Սիլվային, ապա նա նույնպես թեթև վնասվածք է ստացել «Բարնլիի» դեմ խաղի հենց վերջնամասում։ Դիասը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզման ժամանակ ուղեղի ծանր ցնցում է ստացել, ինչի պատճառով էլ չի մասնակցել Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի հանդիպմանը։