Դենիս Զաքարիան տեղափոխվել է ֆրանսիական ակումբ

Թուրինի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան տեղափոխվել է «Մոնակո»։

26-ամյա շվեյցարացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Զաքարիան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Շվեյցարացին լոնդոնցիների կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Թուրինյան ակումբի հետ պայմանագիրը հաշվարկված էր մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո։