Կեպա Արիսաբալագա․ «Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ կվերադառնա խաղադաշտ»

Մադրիդի «Ռեալի» նորեկ դարպասապահ Կեպա Արիսաբալագան հույս է հայտնել, որ Տիբո Կուրտուան ​​ծնկի խաչաձև կապանների վնասվածքից հետո որքան հնարավոր է շուտ խաղադաշտ կվերադառնա:

«Ես արդեն խոսել եմ Կուրտուայի հետ, մաղթել եմ նրան ամենայն բարիք։ Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ կվերադառնա խաղադաշտ»,- ասել է Կեպան։

Հիշեցնենք, որ բելգիացին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը: