«Վեսթ Հեմը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրից հրաժարվելու տարբերակը, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբում կասկածում են, որ կկարողանան իրականացնել այս գործարքը։ Ուստի «Վեսթ Հեմը» սկսեց ֆուտբոլիստի այլընտրանքներ փնտրել տրանսֆերային շուկայում։
Հիշեցնենք, որ Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ առանց գոլի։