«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն հայտնել է, որ չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։ Ինսայդեր Ժերար Ռոմերոյի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին ֆուտբոլիստը կհանդիպի իր գործակալի հետ, և կհայտնի, որ ցանկանում է մնալ եվրոպայում։
Նշվում է, որ Լենգլեի համար առաջնային տարբերակը նախկինում մշտական հիմունքներով «Թոթենհեմ» տեղափոխվելն էր։
«Բարսելոնան» Լենգլեի համար պահանջում է 10-12 միլիոն եվրո։