Լոնդոնի «Արսենալը» համալրում ունի

«Արսենալը» հայտարարել է «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայային վարձավճարով ձեռք բերելու մասին:

«Զինագործները» ֆուտբոլիստի համար կվճարեն 3 միլիոն եվրո։ 27-ամյա իսպանացուն գնելու տարբերակը կկազմի 27 միլիոն եվրո։ Դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։

Ռայան «Բրենտֆորդում» է 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ հաշվարկվել է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։