Վիկտոր Օսիմհենի ապագայից նոր տեղեկություն կա

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառ, հայտնում է Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա նիգերիացու աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։

Նշվում է, որ հարձակվողի պայմանագրում ազատման կետը կաճի մինչև 150 միլիոն եվրո և կակտիվանա 2024 թվականին։

Իտալական ակումբների համար ազատման կետերը հասանելի կլինեն միայն 2025 թվականին: Հաղորդվում էր, որհարձակվողի ներկայացուցիչները պնդել են այս գումարը։

Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ Օսիմհենը կմնա ակումբում:

Հարձակվողը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Օսիմհենը նաև դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու։