«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը դիմել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահին, ով դժգոհ էր Պրեմիեր Լիգայի «Չելսիի» դեմ խաղում (1-1) իր փոխարինումից։
«Նորմալ է, երբ խաղի ժամանակ ֆուտբոլիստը նման էմոցիաներ է ունենում: Բայց պետք չէ դա շարունակել պահեստայինների նստարանին։ Ուղղակի նստիր ու լռիր։ Դուք կարող եք վրդովվել, բայց ձեզ հարկավոր չէ այն ձգձգել։ Ես տեսա ֆուտբոլիստների, ովքեր ավելի լավն են, քան Սալահը, և նրանք նորմալ էին այս հարցում»,- Քինիխոսքերն է մեջբերում Mirror-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում կխաղա «Բորնմութի» հետ։ 20-ին «Չելսին» կհանդիպի «Վեսթ Հեմի» հետ։