Sky Sports․ Մոյսես Կայսեդոն ժամանել է Լոնդոն

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն առաջիկա ժամերին կարող է միանալ «Չելսիին»:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ կիսապաշտպանը ժամանել է լոնդոնյան ակումբի մարզաբազա, որպեսզի վերջին բուժզննումն ավարտի, իսկ հետո պայմանագիր կնքի ակումբի հետ։

Կայսեդոն պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը՝ մինչև 2032 թվականը երկարաձգելու հնարավորությամբ։