Նեյմարը այսօր բուժզննում է անցել «Ալ-Հիլալ» տեղափոխվելուց առաջ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը առաջիկա ժամերին կմիանա Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ բրազիլացին այսօր բուժզննում է անցել սաուդյան ակումբի համար: Նշվում է, որհարձակվողը երկու տարվա պայմանագիր կկնքի՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց, փարիզյան ակումբում անցկացրել է 173 հանդիպում, խփել 118 գոլ և կատարել 77 գոլային փոխանցում։