L’Equipe․ Նեյմարը կցանկանար 2026 թվականին վերադառնալ Եվրոպա

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը, ով ըստ մամուլի տեղեկությունների մոտ է սաուդյան «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն, կցանկանար վերադառնալ Եվրոպա մեկ կամ երկու տարի արաբական երկրում մնալուց հետո, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին անհամբերությամբ է սպասում 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ Եվրոպա վերադառնալուն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա բրազիլացին երկու տարով պայմանագիր կկնքի «Ալ-Հիլալի» հետ։ Նշվում է, որ  սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացուն տարեկան վճարել 80 միլիոն եվրո։

Փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և ակումբի սպորտային խորհրդատու Լուիս Կամպոսը հարձակվողին հայտնել են, որ ակումբը հետաքրքրված չէ նրանով։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 173 հանդիպում, դարձել 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։