Նեյմարը կարող էր տեղափոխվել լոնդոնյան թիմ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով մոտ է սաուդյան «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն, կարող էր կարիերան շարունակել «Չելսիում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարվա հունիսի սկզբին ՊՍԺ-ն «Չելսիին» առաջարկել է պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է այս գործարքից՝ նախապատվությունը տալով սեփական ֆուտբոլիստներին։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը բրազիլացի հարձակվողին գնահատում է 60 միլիոն եվրո։