«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է թիմի հարձակվող Մուհամեդ Սալահի դժգոհությունը Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում (1:1) փոխարինելուց հետո։
«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու Սալահը արձագանքեց այդպես: Եթե նա գոլ խփեր այս խաղում, ապա Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրերում գոլերի նոր ռեկորդ կսահմաներ։ Բայց փոխարինման ժամանակ ես այդ մասին չեմ մտածել։ Թիմին միշտ նոր ուժեր են պետք։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս դրվագի մասին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ 2-րդ տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ կխաղա «Բորնմութի» հետ։