«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի պաշտպան Հարի Մագուայրի հետ կապված իրավիճակի մասին։
«Մագուայրը պետք է պայքարի իր տեղի համար: Նա կարող է լինել առաջին կարգի կենտրոնական պաշտպան և նա լավագույնն է Անգլիայի հավաքականում, ուստի ինչու չպետք է նա լավագույնը լինի մեզ համար: Բայց նա պետք է ապացուցի դա։ Եթե Մագուայրը այնքան ինքնավստահ չէ, որ պայքարի տեղի համար, ուրեմն պետք է հեռանա, որոշում կայացնի, բայց առայժմ ուրախ եմ, որ նա մեզ հետ է», – մարզչի խոսքերը մեջբերում է
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ Էրիկ տեն Հագը Մագուայրին զրկեց ավագի թևկապից։ Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Վեսթ Հեմում»։