«Չելսիի» հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ կողմերը կարողացել են պայմանավորվել ֆուտբոլիստի տեղափոխության պայմանների մեծ մասի շուրջ: Նշվում է, որ հարձակվողը պաշտոնապես կտեղափոխվի «Ֆուլհեմ» արդեն այս շաբաթ:
Անցած մրցաշրջանում Հադսոն-Օդոյին վարձավճարով հանդես էր գալիս «Բայերում»: Կիսապաշտպանը լևերկուզենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։