«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի ամիս։ Այս մասին հայտնում է De Telegraf-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում (2:1) վնասել է խաչաձև կապանները: Այդ պատճառով հոլանդացի ֆուտբոլիստը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չի կարողանա օգնել իր թիմին։
Հիշեցնենք, որ 22-ամյա պաշտպանը «Արսենալ» է տեղափոխվել «Այաքսից» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նոր թիմի կազմում Թիմբերը խաղադաշտ է դուրս եկել երկու խաղում և ստացել մեկ դեղին քարտ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։