Վիրջիլ վան Դեյկը խոսել է մերսիսայդյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին

«Լիվերպուլի» ավագ և պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է մերսիսայդյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Մենք վստահում ենք ակումբին, խաղում ենք ակումբի համար և հավատում ենք, որ նրանք ճիշտ կանեն: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- իր Twitter-ում վան Դեյկի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս ամառ մերսիսայդցիները պայմանագիր կնքեցին Ալեքսիս Մակ Ալիստերի և Դոմինիկ Սոբոսլայիի հետ: Վերջին մի քանի օրերի ընթացքում «կարմիրները» բանակցություններ են վարում «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի հետ պայմանագիր կնքելու շուրջ, որին հավակնում է նաև Լոնդոնի «Չելսին»: Միաժամանակ, Կայսեդոն ցանկանում է գնալ «Չելսի»։