ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է, որ ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի «Լորյանի» հետ խաղից առաջ (0:0) այցելել է թիմի հանդերձարան։ Նախկինում Մբապպեն չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։
«Մբապպեն խաղից առաջ մտա՞վ հանդերձարան: Եվ դա տարօրինա՞կ է։ Այս մասին ոչինչ չունեմ ասելու։ Ես երեկ արդեն ասացի այն, ինչ պետք է ասեի»,- Էնրիկե AS-ի խոսքերն է մեջբերում
Ավելի վաղ Էնրիկեն ասել էր, որ ցանկանում է, որ Մբապպեն ու ՊՍԺ-ն կարողանան պայմանավորվել: