Կիլիան Մբապպեն և ՊՍԺ-ն վերսկսել են պայմանագրի շուրջ բանակցությունները

Հարձակվող Կիլիան Մբապպեն և ՊՍԺ-ն վերսկսել են պայմանագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը ակումբին հայտնել էր, որ մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում, սակայն չի երկարաձգի պայմանագիրը։ Փարիզցիների արձագանքը արագ էր՝ ֆուտբոլիստը հեռացվեց ընդհանուր խմբի հետ մարզվելուց։ Մբապպեն ընդգրկված չէր Լիգա 1-ի 1-ին տուրի «Լորյանի» հետ հանդիպման հայտացուցակում (0:0)։

Ըստ աղբյուրի՝ կողմերը վերսկսել են բանակցությունները պայմանագրի շուրջ։ Մբապպեն և ՊՍԺ-ն հեռու են պայմանագիրը երկարաձգելուց։ Այժմ խոսքը միայն հարաբերությունների կարգավորման մասին է: