Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի նոր ռեկորդ է սահմանել։
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի բաժանորդների թիվը գերազանցել է 600 միլիոնը։ Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, ով հասել է այս նշագծին։ Միայն Instagram-ի պաշտոնական էջն ունի ավելի շատ հետևորդ՝ ավելի քան 651 միլիոն։
Ռոնալդուն Instagram-ի 500 միլիոն հետևորդների շեմն անցել է 2022 թվականի նոյեմբերին։