Կառլո Անչելոտտի․ «Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, շատ-շատ կարևոր տրանսֆեր մեզ համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին: Մադրիդի «Ռեալի» նորեկը Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղում (2:0) դարձավ գոլի հեղինակ։

«Շատ լավն է, նա բնավորություն ունի, շատ մոտիվացված է այստեղ: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, շատ-շատ կարևոր տրանսֆեր էր նա մեզ համար։ Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է»,- Անչելոտի Marca-ի խոսքերն է մեջբերում

Մադրիդի «Ռեալը» Բելինգհեմին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյով, եւս 30 միլիոնը գրանցված է բոնուսների տեսքով։