PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով է սկսում 2023/24 մրցաշրջանը (VIDEO)

Պրեմիեր Լիգայի առաջին տուրում առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Բարնլիի» հետ։ 

Պեպ Գվարդիոլայի տղաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

«Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրին։

Պրեմիեր Լիգա․

«Բարնլի» – «Մանչեսթեր Սիթի» 0-3 (0-2)

0-1 Էրլինգ Հոլանդ (4)

0-2 Էրլինգ Հոլանդ (36)

0-3 Ռոդրի (75)