«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Կևին Դե Բրույնեի վնասվածքի մասին: Ֆուտբոլիստը փոխարինվել է ԱՊԼ-ի առաջին տուրի «Բարնլիի» դեմ խաղում (1:0) 23-րդ րոպեին։
«Ցավոք, նա կրկին վնասվածք ստացավ։ Նույն վնասվածքը, ինչ Չեմպիոնների Լիգայում, և նա որոշ ժամանակով կբացակայի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի արդյունքներով Դե Բրույնեի մոտ երրորդ աստիճանի ազդրի պատռվածքի կասկած է առաջացել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը ստիպված է եղել բաց թողնել առաջին տուրի խաղը, որպեսզի պատրաստ լինի Եվրոպայի Սուպերգավաթի «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա օգոստոսի 16-ին։