Ֆաբրիցիո Ռոմանո. Ուսման Դեմբելեն տեղափոխվել է ՊՍԺ

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն տեղափոխվել է ՊՍԺ: Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին փարիզցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 50 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Դեմբելեն կատալոնացիների կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։