Մարկո Արնաուտովիչը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Բոլոնիայի» և Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարող է տեղափոխվել «Ինտեր»։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ավստրիացին առաջնահերթ տարբերակ է հարձակվողի դիրքն ուժեղացնելու համար։ «Բոլոնիան» ցանկանում է առնվազն 15 միլիոն եվրո իր ֆուտբոլիստի վաճառքից:

Հաղորդվում է, որ այս պահին «Ինտերը» նպատակահարմար չի համարում այս գումարը և պատրաստ է Արնաուտովիչի համար վճարել 8 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Ստեֆանո Սենսիին։

Ավստրիացի հարձակվողը նախորդ մրցաշրջանում «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 10 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt ինտերնետային պորտալը 34-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 5 մլն եվրո։