Կիլիան Մբապպեն և ևս 2 ֆուտբոլիստ դուրս են մնացել ՊՍԺ-ի հայտացուցակից

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատտին, ինչպես նաև հարձակվողներ Կիլիան Մբապպեն և Նեյմարը չեն ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի «Լորյանի» հետ հանդիպման թիմի հայտացուցակում։ Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։

Այսօր՝ օգոստոսի 12-ին, կկայանա Լիգա 1-ի «Պարի Սեն Ժերմեն» – «Լորյան» հանդիպումը։ Թիմերը կխաղան Փարիզի «Պարկ դե Պրինս» մարզադաշտում։

ՊՍԺ-ի ամբողջական հայտաուցակը՝ Նավաս, Հակիմի, Ուգարտե Ռիբեյրո, Մարկինյոս, Ռուիս, Ռամոս, Ասենսիո, Պերեյրա, Վիտինյա, Լի Կանգ Ին, Լուկաս Էրնանդես, Շեր Նդուր, Սոլեր, Կուրզավա, Զաիր-Էմերի, Գարբի, Սկրինյար, Էկիտիկե, Տենաս, Դոննարումա։

ՊՍԺ-ն Ֆրանսիայի գործող չեմպիոնն է։ 2022/23 մրցաշրջանում թիմը 38 հանդիպումից հետո վաստակեց 85 միավոր։