Կինգսլի Կոմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու ֆուտբոլիստներ փնտրել և մի քանի տարբերակներ է դիտարկում: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսն իր Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» հետաքրքրված են եղել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանին գնելու հնարավորությամբ, սակայն մերժում են ստացել։

«Մանչեսթեր Սիթին» հուսով է շուտով պայմանագիր կնքել «Ռենի» վինգեր Ժերեմի Դոկուի հետ: Բելգիացին կարող է դառնալ ֆրանսիական ակումբի պատմության ամենաթանկ վաճառքը:

«Սիթին» հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասի» խաղացող Մայքլ Օլիսով, ով մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացավ «Մանչեսթեր Սիթիից»՝ տեղափոխվելով Սաուդյան Արաբիայի առաջնություն։