Կեպա Արիզաբալագան կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագան կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, իսպանացին համաձայնության է եկել մյունխենյան ակումբի հետ։

«Բավարիան» փորձում է բանակցություններ վարել «Չելսիի» հետ՝ վարձավճարով ձեռք բերելու, այնուհետև գնելու տարբերակով։