«Բարսելոնան» մրցաշրջանի հայտացուցակում ներառել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, ով թիմին միացել էր 2023 թվականի ամռանն անվճար տրանսֆերային իրավունքով։ Գերմանացի ֆուտբոլիստը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։ Նշենք, որ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 8 համարով, իսկ Գերմանիայի հավաքականում՝ 21։
32-ամյա Գյունդողանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Անցումային շրջանից հետո ֆուտբոլիստը խոստովանել է, որ միշտ երազել է խաղալ այստեղ և ցանկանում է թիմին վերադարձնել գագաթնակետին։ 2016-ից 2023 թվականներին Գյունդողանը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», իսկ մինչ այդ 5 տարի անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»։