«Թոթենհեմը» փոխարինող է գտել Հարի Քեյնին

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բելգիացին հավակնում է «Թոթենհեմին»։ Լոնդոնյան թիմը պատրաստ է պայմանագիր կնքել հարձակվողի հետ, եթե Հարի Քեյնը տեղափոխվի «Բավարիա»։

Հիշեցնենք, որ Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։